Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականը բոլոր վարչական շրջաններում ստացել է ձայների մեծամասնությունը

Մայիս 19,2017 15:30

Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Հանրապետականը ստացել է ձայների 71.21 տոկոսը՝ 240.036 ձայն, «Ելք» դաշինքը ստացել է 21 տոկոս՝ 70.731 ձայն, իսկ «Երկիր Ծիրանին»՝ 7.75 տոկոս կամ 26.109 ձայն:

Իշխող Հանրապետականը բոլոր վարչական շրջաններում ստացել է ձայների մեծամասնությունը: Աջափնյակում Հանրապետականը ստացել է ձայների 72 տոկոսը՝ 27.386 ձայն, «Ելք»-ը՝ 19.86 տոկոս կամ 7453 ձայն, իսկ «Երկիր Ծիրանին»՝ 7.18 տոկոս կամ 2695 ձայն: Ավանում Հանրապետականը ստացել է ձայների 78.95 տոկոսը՝ 16.219 ձայն, «Ելք»-ը՝ 15.66 տոկոս կամ 3218 ձայն, «Երկիր Ծիրանին»՝ 5.38 տոկոս կամ 1106 ձայն: Արաբկիրում Հանրապետականը ստացել է ձայների 62.46 տոկոսը կամ 22 609 ձայն, «Ելքը»՝ 26.20 տոկոս կամ 9485 ձայն, «Երկիր Ծիրանին»՝ 11.34 տոկոս՝ 4105 ձայն: Դավիթաշենում Հանրապետականը ստացել է 67.92 տոկոս՝ 9391 ձայն, «Ելք»-ը՝ 24.43 տոկոս կամ 3385 ձայն, իսկ «Երկիր Ծիրանին»՝ 7.6 տոկոս կամ 1041 ձայն:

Էրեբունիում Հանրապետականը ստացել է ձայների 77.91 տոկոսը կամ 28 713 ձայն, «Ելք»-ը՝ 15.74 տոկոս կամ 5800 ձայն, «Երկիր Ծիրանին»՝ 6.36 տոկոս կամ 2343 ձայն: Կենտրոն վարչական շրջանում Հանրապետականը ստացել է ձայների 67.12 տոկոսը կամ 24.168 ձայն, «Ելք»-ը՝ 22.72 տոկոս կամ 8180 ձայն, «Երկիր Ծիրանին»՝ 10.16 տոկոս կամ 3658 ձայն: Մալաթիա-Սեբաստիայում Հանրապետականը ստացել է ձայների 70.43 տոկոսը կամ 24 455 ձայն, «Ելք»-ը՝ 22.65 տոկոս կամ 7865 ձայն, իսկ «Երկիր Ծիրանին»՝ 6.91 տոկոս կամ 2400 ձայն: Նոր Նորք վարչական շրջանում Հանրապետականը ստացել է ձայների 70.22 տոկոսը կամ 28 279 ձայն, «Ելք»-ը՝ 21.85 տոկոս կամ 8801 ձայն, «Երկիր Ծիրանին՝ 7.92 տոկոս կամ 3190 ձայն: Նորք-Մարաշում Հանրապետականը ստացել է ձայների 80.02 տոկոսը, «Ելք»-ը՝ 14.15 տոկոս՝ 753 ձայն, «Երկիր Ծիրանին»՝ 5.83 տոկոս կամ 310 ձայն: Նուբարաշենում Հանրապետականը ստացել է ձայների 85.5 տոկոսը կամ 3602 ձայն, «Ելք»-ը՝ 10.68 տոկոս կամ 450 ձայն, «Երկիր Ծիրանին»՝ 3.82 տոկոս կամ 161 ձայն: Շենգավիթում Հանրապետականը ստացել է ձայների 76.32 տոկոսը կամ 39.974 ձայն, «Ելքը»՝ 17.87 տոկոս կամ 9359 ձայն, իսկ «Երկիր Ծիրանին»՝ 5.81 տոկոս կամ 3044 ձայն: Եվ Քանաքեռ-Զեյթունում՝ Հանրապետականը ստացել է ձայների 57.77 տոկոսը կամ 10.982 ձայն, «Ելք»-ը՝ 31.47 տոկոս կամ 5982 ձայն, եւ «Երկիր Ծիրանին»՝ 10.76 տոկոս կամ 2046 ձայն:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031