Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ականների հետ շփվելիս հասկացել է՝ նրանք մարդասեր են (Տեսանյութ)

Մայիս 30,2017 14:43

«Պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին, հոգեւորականները պետք է աղոթեն մեր զինվորների հաղթանակի համար, կանայք պետք է լինեն տղամարդկանց կողքին, երիտասարդները պիտի համախմբվեն, մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակները եւ մենք բոլորս միաբանված կարող ենք հաղթել»,- Լոռիում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես մեջբերել էր Գարեգին Նժդեհի խոսքերը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ականները որքանո՞վ են հետեւում Նժդեհի խոսքերին ու պատրաս՞տ են իրենց քսակները բացել՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ որեւէ մեկին իրավունք չունեն ստիպելու, որ քսակները բացեն եւ ներդրումներ կատարեն: Նա հիշեցրեց ապրիլյան դեպքերը՝ ասելով, որ բոլոր ՀՀԿ-ականները իրենց մասնակցությունն ունեցել են:

Ինչ վերաբերում է առհասարակ Նժդեհի գաղափարախոսությանը հետեւելուն՝ նա պատասխանեց, որ Նժդեհը մեկ օրում ընկալելի չէ, դրա համար ժամանակ է պետք, որովհետեւ Նժդեհը խորը փիլիսոփայական մտքեր ունի:

Մեր հարցին՝ Ավրորայի մրցանակաբաշխությանը իշխանության բարձր պաշտոնյաները ներկա էին, հպարտությամբ նստած էին, բայց ինչքանո՞վ են նրանք բարեգործ եւ մարդասեր իրականության մեջ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Թող մեկը մյուսից իրեն հայրենասեր չհամարի, հայրենասիրությունը յուրաքանչուր հայի համար առաջին հերթին պարտադիր հանգամանք է: Կողքի գնահատականները չեն, որ ասեն՝ ես ավելի հայրենասեր եմ, դա խոսքերով չի, հայրենասիրությունը գործունեություն է: Իսկ մարդասիրության հետ կապված, ինձ թվում է, որ այն վերաբերմունքը, որն ունեն իմ խմբակցության եւ կուսակցության անդամները, ես իրենց հետ հաճախակի շփվելով զգում եմ, որ նրանք բավականին, ոչ միայն մարդասիրական իրենց վերաբերմունքը, այլ նրանց ցանկությունները, նպատակները այն են, որ իրենց երեխաները ապրեն մեր երկրի, պետականության հստակ կայացման պայմաններում»:

Հարցին՝ ասացիք, որ շփումներից զգում եք՝ մարդասեր են ՀՀԿ-ականները, կոնկրետ դեպք կնշե՞ք ձեր գործընկերների, ՀՀԿ-ականների որեւէ մարդասիրական արարքի մասին՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դեպքերը այնքան շատ են, ասեմ՝ էսինչ մարդը էսինչ մարդկանց կամ որեւէ ընտանիքի էսինչ բա՞նն է արել, դա կոռեկտ չեմ համարում»:

Ի դեպ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հանուն Հայաստանի պատրաստվո՞ւմ է քսակը դատարկել: Նա պատասխանեց. «Հանուն Հայաստանի կյանքս էլ կտամ, գո՞հ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031