Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ՀՀԿ-ի հարուստները չեն բացում իրենց քսակները. Շարմազանովը մեկնաբանում է Նժդեհի խոսքերի շուրջ աղմուկը (Տեսանյութ)

Մայիս 29,2017 15:11

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ հարուստները պիտի իրենց քսակը դատարկեն: Սա մեկնաբանությունների առիթ է դարձել: ՀՀԿ-ական հարուստներն արդեն սկսել են արդարանալ, որ մենք քսակ չունենք: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում մեր հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Նախ, չեմ լսել, որ ՀՀԿ-ական հարուստները դեմ են քսակները բացելուն: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ՀՀԿ-ական եւ ոչ միայն ՀՀԿ-ական, ֆինանսապես հարուստները բաց են պահում իրենց քսակները: Ինչ վերաբերում է երեկվա իմ հայտարարությանը, ինձ համար էլ էր զարմանալի, որ նման բուռն արձագանք գտավ, որովհետեւ դա ընդամենը Ղարաքիլիսայի ճակատամարտի 99-րդ տարեդարձին նվիրված իմ խոսքն էր, որտեղ ես ուղիղ մեջբերեցի Գարեգին Նժդեհի հետեւյալ խոսքերը՝ պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին, հոգեւորականները պետք է աղոթեն մեր զինվորների հաղթանակի համար, կանայք պետք է լինեն տղամարդկանց կողքին, երիտասարդները պիտի համախմբվեն, մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակները եւ մենք բոլորս միաբանված կարող ենք հաղթել: Դա ասել է Գարեգին Նժդեհը մայիսի 24-ին եւ դրանից անմիջապես հետո տեղի է ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտը, որտեղ մենք ապահովեցինք հայության հաղթանակը»:

Հարցին՝ ՀՀԿ-ական մեծահարուստները դատարկե՞լ են իրենց քսակները այսօր՝ նա պատասխանեց. «Համենայնդեպս, ես կարծում եմ, որ պետք է եւ հարուստները բացեն, եւ ոչ հարուստները բացեն: Դա արդեն թողենք իրենց: Համենայնդեպս, ես գիտեմ, որ Գարեգին Նժդեհի այս խոսքերի տակ յուրաքանչյուր բանական հայորդի պետք է ստորագրի»:

Դիտարկմանը՝ ամենաշատ հարուստները ձեր կուսակցությունում են, ինչո՞ւ Նժդեհի խոսքերին չեն հետեւում եւ քսակները չեն բացում, դեռ իրենց քսակներն ավելի են լցվում՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հարուստն ու քսակ ունենալը տարբեր բաներ են»: Նա ասաց, որ եւ կուսակցական եւ ապակուսակցական շատ հայորդիներ ունենք, որոնք պատրաստակամ են իրենց քսակը բացել եւ ներդրում անել ազգի եւ պետության համար: Ըստ նրա, քրիստոնեաբար ապրող մարդիկ կան, որոնք անում են ու չեն ասում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031