Լրահոս
Օրվա լրահոսը

Բուսասանիտարական հավաստագիրը պետք է տրամադրվի առավելագույնը 20 րոպեում    

Հունիս 13,2017 10:31

Հունիսի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը բուսասանիտարիայի տեսչության պետի, սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետի և սահմանային հսկիչ կետերի ղեկավարների հետ անց է կացրել խորհրդակցություն՝ սեզոնային մրգերի արտահանման գործընթացն առավելագույնս պարզեցված ընթացակարգերով և արագ կազմակերպելու նպատակով:

Մինչ այդ՝ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետը հանձնարարել էր 1-շաբաթյա ժամկետում, մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով, ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը, ինչպես նաև այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրապետությունում արտադրվող բուսական ծագման մթերքի արտահանման ակտիվ շրջանն արդեն սկսվել է, և որ այս ժամանակահատվածում հիմնականում արտահանվում են շուտ փչացող այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են ծիրանը, կեռասը և այլն, Ծառայության պետի խորհրդականը փոխանցել է ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա խստացված աշխատանքային ռեժիմ սահմանելու պետի հանձնարարականը: Միաժամանակ հանձնարարական է տրվել հետևել, որպեսզի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվի առավելագույնը 20 րոպեում՝ արտահանվող արտադրանքի խմբաքանակն ակնադիտական զննման ենթարկելու արդյունքում բույսերի վնասակար օրգանիզմներ (նշաններ) չհայտնաբերելու դեպքում: Որոշակի պարբերականությամբ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերին կտրվեն հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք պետք է հաշվի առնվեն սահմանային վերահսկողության ժամանակ և, եթե տվյալ խմբաքանակի արտադրավայրում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել, ակնադիտական զննումից հետո բուսասանիտարական հավաստագիրը պետք է տրամադրվի անմիջապես:

Հակառակ պարագայում տվյալ բեռն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության: Այս համատեքստում նշվել է, որ լաբորատոր հետազոտությունը կատարվում է առաջին հերթին տնտեսավարողի շահերից ելնելով՝ կանխելու նպատակով արտահանվող արտադրանքի հետ վերադարձը կամ դրա ոչնչացումը ներմուծող երկրի կողմից, նաև՝ արտահանող երկրի նկատմամբ սահմանափակող գործողություններ կիրառելու հնարավորությունը:

Վերոնշյալ հնարավոր խնդիրներից խուսափելու համար հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել օպերատիվ և իրականացնել պատշաճ մակարդակով:

Տնտեսավարողներին տեղեկացնում ենք, որ արտահանման համար բուսասանիտարական հավաստագրեր կարող են ստանալ ՍԱՊԾ Երևանի, Զվարթնոց» օդանավակայանի, Բագրատաշենի, Ագարակի, Գոգավանի Բավրայի, Գյումրու և Այրումի սահմանային հսկիչ կետերում և աջակցության համար զանգահարել Ծառայության թեժ գծին՝ 010 206040 հեռախոսահամարով կամ այցելել սպասարկման կենտրոն՝ Կոմիտաս 49/2 հասցեով:

 

Մամուլի հաղորդագրություն             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930