Լրահոս
Օրվա լրահոսը

192 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ

Հունիս 13,2017 10:46

Ընդամենը թվով 192 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ, կատարվել է 65748 կրակոց:

***

Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ համայնքների տարածքներում, որոնք չեն վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի տարածքներում, որոնք չեն վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Կարկուտ է տեղացել նաև Արմավիրի մարզի վերահսկվող Ամբերդ, Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Դաշտ, Արգինա, Այգեշատ (Վաղարշապատ) համայնքների տարածքներում:

***

Հունիսի 12-ին, ժամը 21:30-ից մինչև 22:00-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 7 կայանքից Վայոց ձորի մարզի Ռինդ, Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1400 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 19:40-ից մինչև 21:56-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 13 կայանքից Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Եղվարդ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Արգել համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 6840 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 19:03-ից մինչև 20:40-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 60 կայանքից Արմավիրի մարզի Բագարան, Արգինա, Արագած, Դաշտ, Լեռնամերձ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ (Վաղարշապատ), Քարակերտ, Ամբերդ, Շենիկ, Դալարիկ, Նորակերտ, Բաղրամյան, Ջրառատ, Ակնալիճ, Լուկաշեն, Նորավան, Ծաղկալանջ, Արշալույս, Մայիսյան, Արաքս (Վաղարշապատ) համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 18170 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 18:43-ից մինչև 21:52-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 51 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան, Նոր Եդեսիա, Կոշ, Ուջան, Աղձք, Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Ղազարավան, Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան, Կարբի, Արագածոտն, Աշտարակ, Սասունիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 32636 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 18:18-ից մինչև 19:35-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 30 կայանքից Շիրակի մարզի Աղին, Ախուրյան, Բասեն, Բայանդուր, Երազգավորս, Գետք, Արևիկ, Ազատան, Մեղրաշեն, Շիրակավան, Փանիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3679 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 16:45-ից մինչև 17:06-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 21 կայանքից Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2327 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 16:05-ից մինչև 16:30-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Հագվի, Օձուն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 15:13-ից մինչև 15:19-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 96 կրակոց:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930