Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷԿ-ում գործող ԱՎՕ-ի պաշտպանիչ ցանցը բացակայել է, ինչի արդյունքում էլ քաղաքացին ընկել է խողովակաշարի մեջ ու մահացել

Հունիս 13,2017 17:30

Օրերս ՀՀ ԱԻՆ 911 ծառայություն ահազանգ է ստացվում առ այն, որ  Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի (1200մմ) մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնում օպերատիվ խմբերը և Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները:

Հրշեջ-փրկարարները (Վ.Շորժա գյուղից մոտ 6կմ հս. արլ.) հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակաշարից (600 մմ տրամագծով) դուրս են բերում Կորյուն Ասլանյանի (ծնվ․ 1973թ ) դին։

Այրք գյուղում գտնվող «Լուսակունք» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ում ուսումնասիրություններ կատարելիս Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հայտնաբերել են Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում չգրանցված արտադրական  վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Տեղում հայտնաբերվել է նաև, որ ՀԷԿ-ում գործող ԱՎՕ-ի պաշտպանիչ ցանցը բացակայել է, ինչի արդյունքում էլ քաղաքացին ընկել է խողովակաշարի մեջ:

ՀՀ ԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից դադարեցվել է ԱՎՕ-ի շահագործումը և իրականացվում է վարչական վարույթ. պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան տույժերի` օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930