Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: «Մատաղիսի գործով» հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն կսկսվի. բողոքը բավարարվեց

Հունիս 14,2017 19:27

2017 թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի գործով» դեռևս 2006թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացրեց:

Դատարանը նախ լսեց բողոքաբեր Ա. Զալյանի կարծիքը նախորդ դատական նիստի ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված նյութերի վերաբերյալ: Դրանք վերաբերում էին դեռևս 2007 թ. իրականացված քննչական գործողություններին:

Ա. Զալյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերը ևս, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից: Եվ դրանց ուսումնասիրության արդյունքում ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել խոշտանգումների փաստի ուղղությամբ: Վճռաբեկ դատարանն էլ, համակարծիք լինելով, գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան նոր քննության:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930