Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունիս 15,2017 11:38

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էին իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսովիչը և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին՝ կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության ծրագրերը, ինչպես նաև նախարարության հետ սերտ համագործակցությունը:

Քննարկվեց «Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանց ազգային ինտեգրման ռազմավարության» նախագիծը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հանգամանորեն ներկայացրեց ռազմավարության վերաբերյալ իր կարծիքը, հարցադրումները, առաջարկությունները:

Նա կարևորեց միջազգային ասպարեզներում սիրիահայերի խնդիրների պատշաճ ներկայացումը՝ հանրության ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930