Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է զբաղված Շիրակի նախկին մարզպետը

Հունիս 21,2017 13:59

Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվում Շիրակի մարզպետի պաշտոնը լքելուց հետո, անցե՞լ  է արդեն այն նոր պաշտոնին, որը խոստացել էին ՀՅԴ-ականները։ Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի նոր մարզպետ Արթուր Խաչատրյանին մարզի պաշտոնյաների մոտ ներկայացնելիս՝ հայտարարեց, որ շուտով կլուծեն Հովսեփ Սիմոնյանի աշխատանքի հարցը, նրան անգործ չեն թողնի ու ուժերը կօգտագործեն այլ պաշտոնում։

Aravot.am-ի հարցին՝ անցե՞լ եք արդեն նոր, խոստացված աշխատանքին,  Հովսեփ Սիմոնյանն ասաց՝ դեռ ոչ։ Նա, փաստորեն, դեռ սպասողական վիճակում է։

Հարցին՝ ինչո՞վ եք զբաղվում պաշտոնաթող լինելուց  հետո՝ նախկին մարզպետն ասաց. «Տիկնոջս հետ շրջագայում ենք Հայաստանով  մեկ, պտտվում ենք տեսարժան վայրերով, վայելում ենք  հայրենիքի գեղեցկությունը։  Հարմար պահ է, մեկ տարի ու կես շատ ծանրաբեռնված եմ աշխատել, չեմ հանգստացել, հիմա ձեր հետ խոսում եմ ու նայում եմ Պարզ լճին և մտորում եմ։ Հիմա կհարցնեք՝ ինչի՞ շուրջ եմ մտորում, միանգամից ասեմ՝ հայրենիքի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930