Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարություններն ուշացած են. Քաղաքագետ

Հունիս 21,2017 15:52

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի մեկնաբանմամբ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տարածաշրջանային վերջին այցից լուրջ սպասելիքներ չկային:

«Այցը կարեւոր է, բայց նման այցից սպասելիքներ բարձր չեն, միաժամանակ այցի ժամանակ ականատես եղանք՝ ադրբեջանցիներն ինչպես են սադրանքների դիմում, ունեցանք մարդկային կորուստներ, ինչը մտահոգության լուրջ առիթ է, քանի որ սադրանքը նախաձեռնվեց Բաքու այցի նախօրեին, ինչը ուղերձ էր պարունակում՝ այդ թվում համանախագահների համար»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, համանախագահների համատեղ հայտարարության մեջ սահմանային միջադեպերը պատշաճ արձագանք չունեցան, բայց փորձ արվեց ձեւակերպումային խաղ տալ՝ մասնավորապես հասցեականության ու համահարթեցման գծերի վրա. «Այդպիսով մեկնաբանության տեղ թողնելով երկու կողմերի համար: Հասցեականության խնդիրը բավականին ակտիվ է քննարկվում, այն վաղուց պետք է դարձած լիներ համանախագահների ձեռագիրը, արդեն իսկ դա ուշացած է: Համանախագահների վերջին հայտարարությունը հասցեական բնույթ էր կրում, բայց չկանխեց ադրբեջանցիների գործողությունները, վաղուց ժամանակը հասել է այլ քայլեր ձեռնարկելու, ոչ միայն հասցեական հայտարարություններ անելու համար…Կարող ենք եզրակացնել՝ հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից համանախագահներից էական ակնկալիքներ չենք կարող ունենալ, մեր հույսը մեզ վրա պետք է դնենք»:

Նա նաեւ ասաց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ էսկալացիայի հավանականությունը սահմանին միշտ առկա է. «Ո՛չ միջնորդները, ո՛չ տարբեր կարեւոր դերակատարներ չեն կարող երաշխավորել, որ հակամարտության ընթացքը կլինի կանխատեսելի ու նոր էսկալացիաներ տեղի չեն ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930