Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը մտահոգություն է հայտնել, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է՝ Խոջալիի դեպքերի վերաբերյալ բանաձև է շրջանառվում

Հունիս 29,2017 13:14

ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը բրիտանական Արտաքին Գործերի Նախարարության հրավերով՝ քաղաքական առաջնորդների ծրագրով հունիսի 24-ից գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ տարատեսակ հանդիպումներ է ունենում կառավարության անդամների, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Հունիսի 29-ին այցի շրջանակներում Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում՝ շոտլանդական խորհրդարանում, հանդիպել է Շոտլանդիայի Կառավարության արտաքին հարաբերությունների և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին, (Minister for Europe and International Dr. Alasdair Allan the Scottish government), որին ներկայացրել է մտահոգությունն առ այն, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է Խոջալիի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձև է շրջանառվում, որում անաչառ կերպով արտացոլված չէ Արցախյան հակամարտության խնդրի էությունը և դա միակողմանի, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է։

Նախարարը հավաստիացրել է, որ նման բանաձևերի նախագծերը որևէ կերպ չեն արտացոլում Շոտլանդիայի կառավարության տեսակետները, և շոտլանդական օրենսդրության համաձայն յուրաքանչյուր պատգամավոր կարող է նմանատիպ նախագծով հանդես գալ, որն անգամ քննարկման չի դրվում։ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաև, որ Ադրբեջանը նմանատիպ տեղեկությունները «վաճառում» է իր բնակչությանը՝ ներքին շահարկման նպատակներով։

Էդմոն Մարուքյանն առաջարկել է համագործակցություն Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում, որի արդյունքում կկարողանանք լրացնել հայկական հարցերի վերաբերյալ տեղեկատվական բացը և կանխել ադրբեջանական միակողմանի և իրականությանը չհամապատասխանող նախաձեռնությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930