Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եղեք մեր վրա». Արցախի առաջնագծում ծառայողների ողջույնները (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 05,2017 13:59

«Տնեցիք միշտ հարցնում են՝ խախանդ ա, խախանդ չի…ասում եմ, որ խախանդ ա, որ հանգիստ լինեն, որովհետեւ մենք նրանց թիկունքին ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Արցախի առաջնագծում ծառայող Արամ Հովհաննիսյանը:

Նա ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է միջազգային հարաբերությունների գծով մասնագիտանալ. «Փոքրուց դա եմ ընտրել»:

Նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողություններին մասնակցած Արամն ընդգծում է. «Հակառակորդը դաս ստացավ՝ սահմանին կանգնած հայ զինվորը միշտ զգոն է եւ մարտունակ»:

Շարքային Սարգիս Առաքելյանն էլ կոչ է հղում հանրությանը. «Վստահ եղեք մեր վրա ու աղոթեք մեր համար, մենք միշտ ձեր կողքին ենք»:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊԲ-ի պատասխան գործողություններից հետո հակառակորդը կրել է կորուստներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31