Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի անդրադարձը ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին դեպքերին

Հուլիս 07,2017 14:19

Հուլիսի վեցի բրիֆինգի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձություններին։ Նա, մասնավորապես, ասել է հետևյալը.

• Ինչպես 2017 թ. հունիսի 22-ին ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մեր մտահոգությունն աճում է՝ կապված անվտանգության իրավիճակի վատթարացման հետ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում հրադադարի խախտման ամենավերջին դեպքերը։

• Մենք ի գիտություն ենք ընդունել և երկրորդում ենք համանախագահների վերջին հայտարարությունը՝ կապված Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի մոտ բռնության նոր դեպքերի հետ, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

• Մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական ցանկացած գործողությունից և խստորեն հորդորում ենք նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ու հետագայում բռնության դեպքերի բացառման ուղղությամբ։ Բանակցությունների անհապաղ վերսկսումն այս երկարատև ու վտանգավոր հակամարտության լուծման միակ ուղին է։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31