Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում վթարված ՊՆ բեռնատարի վարորդի վիճակը բավարար է

Հուլիս 07,2017 14:32

Այսօր ժամը 8:00-ի սահմանում Վանաձոր-Դիլիջան ճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի տարածքում, կողաշրջվել է ՊՆ «ԿԱՄԱԶ»  մակնիշի մեքենա: Բեռնատարը տեղափոխելիս է եղել ռազմական նշանակության տարբեր բեռներ: Վթարի հետեւանքով՝ վարորդը, որը պայմանագրային զինծառայող է, տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, ստացել է թեթեւ վնասվածքներ:

Իսկ թե ինչն է եղել վթարի պատճառը, պարզ չէ: Թեեւ դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ պատճառը եղել է ճանապարհն անցնող նախիրը:

«Նախնական ոչ ոք չի կարող ասել, թե ինչն է եղել վթարի պատճառը: Հետաքննություն կլինի, կպարզենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31