«Մեդիա կենտրոնում» այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հրապարակեց 2017թ. խորհրդարանական ընտրությունների «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի» ամփոփ արդյունքները:
«Որոշ տվյալներով՝ կային այսպես կոչված «ֆիկտիվ» ընտրողներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ստուգել ենք տասից ավելի գրանցված անձ ունեցող հասցեները՝ հիմնականում խոշոր քաղաքներում: Պարզվում է, որ 165 գոյություն չունեցող ընտրող կա: Որոշ տեղերում այդ անհայտ անձանց փոխարեն քվեարկել են: Օրինակ, Աշտարակում 16-ից 7-ի փոխարեն քվեարկել են: Հարեւաններն ասում էին, որ նման անձանց չեն էլ ճանաչում: Այս խնդրով դիմեցինք կուսակցություններին, խնդրեցինք ստուգել, բայց արձագանք չեղավ»,-մանրամասնեց Վարուժան Հոկտանյանը:
Նա նշեց, որ եղել են նաեւ 2700 գոյություն չունեցող հասցեներ. «Այսինքն, դրանք գոյություն չունեն, բաց կան…ի դեպ, ԱԺ ընտրություններից առաջ ավելացել է 47 000 հասցե, միաժամանակ՝ 43 000 հասցե, որոնք կային 2015թ.-ին, հիմա չկան»:
Փորձագետը նաեւ նշեց, որ որոշ ընտրատեղամասերում, հիմնականում՝ Երեւանում, քվեարկողների թիվը ժամերի կտրվածքով չափազանց մեծ է եղել, մինչդեռ քվեարկելու համար 1 քաղաքացուց 50 վայրկյան է պահանջվում:
Ուսումնասիրության այլ արդյունքները՝ https://transparency.am/ -ում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ