Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ դատավորը կգար, Պավլիկ Մանուկյանը երգում էր. նիստը կրկին հետաձգվեց (Տեսանյութ)

Հուլիս 19,2017 17:23

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի, Երվանդ Վարոսյանի, Արմինե Ֆանյանի, Հրանտ Գեւորգյանի, Տիգրան Հայրապետյանի, Արա Ղարագյոզյանի, Աննա Ջուվանովայի, Հարություն Բաղդասարյանի հանդեպ, որոնք ավելի վաղ միասին որոշում էին կայացրել հեռանալ նիստից:

Ամբաստանյալները պնդեցին, որ չեն հրաժարվում իրենց պաշտպաններից եւ հանրային պաշտպան նշանակելու կարիք չկա:

Տեղից խոսելու համար ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը 10 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից:

Դատավորի որոշմամբ նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ չորեքշաբթի, ժամը 11-ին:

Ի դեպ, քանի որ դատավորը պարբերաբար տեւական ժամանակով ընդմիջում էր նիստերը, ամբաստանյալների հարազատները բարկացան եւ փաստաբանների հետ միասին հեռացան:

Մինչ դատավորը կգար, ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի րոպե հայրենասիրական երգեր էր երգում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31