Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող սիրիահայ ընտանիքներին

Հուլիս 24,2017 17:05

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին և նրանց կողմից բարձրացվող խնդիրների արագ կարգավորմանը: Առանձնակի ընդգծելով սիրիահայերի արագ ինտեգրման կարևորությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել սիրիահայերի խնդիրների կարգավորումն ու անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել այն սիրիահայերին, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվել փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքների խնդիրների կարգավորումը շարունակելու է մնալ մեր մշտական ուշադրության կենտրոնում, և տարեկան ծրագրով նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ: Սրան զուգահեռ, մեր լիազորությունների շրջանակում, նաև համապատասխան աջակցություն ցուցաբերեք այն սիրիահայերին, ովքեր ցանկություն ունեն զբաղվել փոքր ձեռնարկատիրությամբ՝ իրենց ուրույն մասնակցությունն ունենալով մեր քաղաքի զարգացմանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31