Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վիրավոր զինծառայողին Բերդից տեղափոխում են Երեւան

Հուլիս 29,2017 12:40

Հուլիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորված, Պառավաքարի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանին սկզբում տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն, ուր «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, վիրաբույժ Արմեն Մարդանյանը վիրահատություն է կատարել: ԲԿ-ում կատարվել է վիրավորի վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, կոնքի շրջանի փափուկ հյուսվածքներից գնդակի հեռացում, ձախ վերին վերջույթի գիպսային անշարժացում: Այնուհետեւ Ա. Մայրանյանը  տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ:

Ա. Մայրանյանի քրոջ որդին՝ Անդրանիկ Սարգսյանը հայտնեց, որ Ա. Մայրանյանն այժմ գտնվում է ճանապարհին, նրան տեղափոխում են Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա խոսքերով՝ Ա. Մայրանյանի վիճակը կայուն է, ոչ ծանր, սակայն նրա ստացած վնասվածքները մասնագիտացված բուժում են պահանջում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31