Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգել էին Չինաստանից, թե 500 տոննա ծիրան ուղարկի, երբ Հայաստանի ունեցածը 320 տոննա է». (Տեսանյութ)

Օգոստոս 09,2017 20:03

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, որն այսօր այցելել էր Գյումրի, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբեմն այնպիսի մեծ ծավալի պատվերներ են ունենում, որ չեն կարողանում արտադրել։ «Չունենք մենք արտադրող, որ այդ ծավալները կարողանա հասցնել այս պահին, դրա համար մենք առանց կանգառ աշխատում ենք ծավալների, հնարավորությունների մեծացման ուղղությամբ»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը՝ մեջբերելով հետաքրքիր մի օրինակ։

«Չինաստանից զանգել էին, ասում էին 500 տոննա օրգանիկ ծիրան ուղարկի, Հայաստանի Հանրապետությունը 320 տոննա  է արտադրում, ամբողջ մթերքը օրգանիկ այդքան է։ Այսինքն` դա անտրամաբանական է, Չինաստան առաջին պարտիան լինում է պիլոտային, ասում են ուղարկի, ստուգում են շուկան, տեսնում  են կա՞, երկրորդ պատվերը կարող է լինել 5000 տոննա»,-ասաց պարոն Ավակյանը։

Ըստ նրա, հայկական արտադրանքը որակի խնդիր չունի, արտերկրում շատ հարգված է, հատկապես այն գնորդների կողմից, որոնք ճանաչում են մեր ապրանքը։

Այն հարցին, թե ԵՏՄ-ն չի խանգարո՞ւմ մեզ եվրոպական շուկա մտնելու, Արմեն Ավակի Ավակյանն ասաց․«Ո՛չ, մի ակումբի անդամ դառնալը չի նշանակում երկրորդ ակումբին մերժել»։ Ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը ավելի քան 10 հազար ապրանքատեսակների արտահանման արտոնություն ունի Եվրոպա, ուղղակի այս պահին ավելի հասանելի է ռուսական շուկան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031