Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանը նշել է, որ խմբակցությունը պատրաստակամ է նպաստել Ստեփանակերտի և Երևանի միջև արդյունավետ համագործակցությանը և փորձի փոխանակմանը

Օգոստոս 30,2017 15:43

Օգոստոսի 29-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պաշտոնական այցով գտնվել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, հանդիպել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և քաղաքի ավագանու հետ։

Հանդիպման օրակարգում քննարկվել են քաղաքային հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աղբահանության, շինարարության և բարեկարգման, կրթության, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, տուրիզմի զարգացման սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար քաղաքի մատչելիության վերաբերյալ։ Մանրամասն քննարկվել են հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները կապված ավտոբուսների քանակի, դրանց շահագործման և սպասարկման գրաֆիկի հետ։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանում տրանսպորտային բարեփոխումների նոր ծրագիրը և աշխատանքը WYG խորհրդատու կազմակերպության հետ։

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է նաև Ստեփանակերոտւմ շուրջօրյա ջրամատակակարման ապահովման (ծրագրի արժեքը շուրջ 10 մլրդ դրամ), նոր աղբավայրի ստեղծման, բազմաբնակարան շենքերի վերանորոգման, բակերի բարեկարգման, նոր ճանապարհների կառուցման, փողոցների լուսավորության, սոցիալական հատուկ խմբերին բնակարաններով ապահովելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքի մատչելիության ապահովման ուղղությամբ արդեն իսկ իրականացրած և նախատեսվող աշխատանքները։

Առանձնահատուկ քննարկում է եղել կրթության ոլորտի վերաբերյալ՝ մասնավորապես նախակրթական խնդիրների, ներառական կրթության և դպրոցների՝ մարզակրթական գործառույթների լիարժեք կիրառման մասին։ Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, Կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ստեղծել համագործակցության դաշտ, սեփական փորձով և գիտելիքներով աջակցել կրթական ծրագրերի իրականացմանը։

Անդրադարձ կատարվեց քաղաքի կառավարման օրենսդրական և ավագանու դերի կարևորման հարցերին։

Հանդիպման ավարտին ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ խմբակցությունը պատրաստակամ է նպաստել Ստեփանակերտի և Երևանի միջև արդյունավետ համագործակցությանը և փորձի փոխանակմանը։ Նա հույս է հայտնել, որ խմբակցության և Ստեփանակերտի ավագանու միջև գործնական հարաբերությունները կլինեն արդյունավետ և շարունակական։

Այցի ընթացքում ԵԼՔ խմբակցության անդամները Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանի ու Արմեն Հակոբյանի ուղեկցությամբ այցելել են Արցախի զոհված Ազատամարտիկներ թանգարան և Ստեփանակերտի Հուշահամալիր, ինչպես նաև ծանոթացել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում կառուցվող Ազատամարտիկների նոր այգու շինարարական և նախագծային աշխատանքներին։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031