Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կկորցնի Ադրբեջանը և միայն «ջան»-ը առնելով` կհասցնի փախչել Ադրբեջանից». «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար

Օգոստոս 30,2017 16:35

Պատմական գիտությունների թեկնածու, հրապարակագիր Արմեն Կարապետյանը ԼՂՀ հռչակագիրը համարում է կարևոր պատմական ակտ: «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Հռչակագրի` 1991-ի սեպտեմբերի 2-ին ընդունմանը նախորդել էր Բաքվում տեղի ունեցած իրադարձությունը. Ադրբեջանի խորհրդարանը նիստ էր գումարել և ընդունել Ադրբեջանի անկախության վերաբերյալ հռչակագիր, որով Ադրբեջանն անկախություն էր ստանում 1918-1920 թվականների սահմաններով, այսինքն՝ Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն էր դառնում»:

Ըստ պատմաբանի`հենց այս փաստից էլ օգտվեցին ԼՂՀ-ի այդ ժամանակվա առաջնորդները, և տեղի ունեցավ մարզային խորհրդի նստաշրջան Ստեփանակերտում, և ընդունվեց ԼՂՀ անկախության հռչակագիրը. «Սրանով մերոնք ուզում էին ցույց տալ, որ Արցախն ինչպես 1918-20-ին մաս չի կազմել Մուսավաթական Ադրբեջանի, այնպես էլ հիմա՝ Արցախն անկախ է դառնում: Այդ ժամանակվա մեր Արցախի պետական քաղաքական այրերը, առաջնորդները համոզված էին, որ այդ պատմական պահը պետք է արագ օգտագործել և հասան նրան, որ հռչակվեց ԼՂՀ-ն: Իհարկե, դրան հետևեց լայնածավալ պատերազմ: Մինչև այդ պատերազմական գործողություններ ևս տեղի էին ունենում, և այդ պատերազմում Արցախն ու Արցախի ժողովուրդն ամբողջ հայության զորակցությամբ կարողացավ պաշտպանել այդ անկախությունը: Արյունով պահպանվեց այդ անկախությունը»:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) որոշ մարտական մանրամասներ ներկայացրեց. «1988-ից ի վեր ազգային ազատագրական շարժումը երբ ծավալվեց հանրապետությունում, և ԼՂՀ-ն` որպես Արցախ, անցավ մեր ձեռքի տակ, սեպտեմբերի 2-ին Շահումյանի շրջանի երկու գյուղերի Մանասի Շենի և Հասանղայի սահմանային գոտիները գտնվում էին իմ հսկողության ներքո: Անկախության հռչակագրի ընդունման օրը հակառակորդը ջանք ու եռանդ չէր խնայում, որ խոցեր որևէ հատվածից: Շահումյանի շրջանի Մանասի Շենում եռակի հարձակումներից հետո բազում զոհեր թողնելով` հակառակորդը Հասանղային շրջանցեց` թիկունք անցնելով փորձեց կրկին անցնել դեպի Շահումյանի շրջան, չկարողացավ»:

Կոռնիձորի Արոն շեշտեց, որ ադրբեջանական ուժերի հետ 23-րդ դիվիզիայի ռուսական զորքն էր ամուր կանգնած. ակտիվ միջամտություն էր ցույց տալիս սահմանների ճեղքման, հայկական ուժերի ոչնչացման և ԼՂ-ի գրավման համար:

Անդրադառնալով սահմանային միջադեպերին և լարվածությանը` հրամանատարը զգուշացրեց. «Եթե Ադրբեջանն այս անգամ էլ շփոթվի և ևս մեկ անգամ փորձի ոտնձգություն կատարել Արցախի և ՀՀ տարածքների վրա, ինձ թվում է`այս անգամ Ադրբեջանը կկորցնի Ադրբեջանը և միայն «ջան»-ը առնելով` կհասցնի փախչել Ադրբեջանից»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031