Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում ինցեստի մակարդակը մոտ 40 տոկոս է». Hürriyet

Սեպտեմբեր 04,2017 17:33

Թուրքիայում ինցեստի՝ ծնողների և երեխաների, եղբայրների և քույրերի, արյունակից այլ հարազատների միջև սեռական հարաբերությունների տարածվածության մակարդակը կազմում է 40 տոկոս:

Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի կայքի թղթակից Մելիս Ալփհանը:  Հոդվածի համար հիմք են ծառայել Թուրքիայի Կանանց միությունների ֆեդերացիայի (THDF) անցկացրած «Թուրքիայում ինցեստի աշխարհագրությունը» խորագրով ուսումնասիրության արդյունքները:

Ալփհանի խոսքով՝ չնայած երկրում տվյալ երևույթի լայն տարածմանը՝ այն գրեթե միշտ անտեսվում, քողարկվում է՝ «ընտանիքի սրբության» գաղափարը չաղտոտելու նկատառումով:

2009թ. կատարված մեկ այլ հետազոտության համաձայն՝ Թուրքիայում գրանցվող ինցեստի դեպքերի զոհերը հիմնականում մանկահասակ աղջիկներն են, հաճախ նույնիսկ նույն ընտանիքում սեռական շահագործման են ենթարկվում միանգամից մի քանի երեխաներ, իսկ շահագործողը հիմնականում նույն ընտանիքի տղամարդկանցից մեկն է:

Ընդ որում՝ երևույթը հանդիպում է ոչ միայն սոցիալապես անապահով, կրթություն կամ աշխատանք չունեցող, հարբեցող կամ այլ խոցելի խավերի մոտ, այլև ավելի բարեկեցիկ և առաջադեմ ընտանիքներում: Միակ տարբերությունն այն է, որ բարձր խավն ավելի խնամքով է թաքցնում այդպիսի արատավոր դեպքերը:

Մյուս կողմից՝ «Hürriyet»-ի մեկ այլ թղթակից Ահմեթ Հաքանը, անդրադառնալով նույն թեմային, THDF-ի ներկայացրած տվյալները հերյուրանք է համարել: Ըստ նրա՝ անհեթեթություն է ենթադրել, թե երկրի բնակչության գրեթե կեսը ուսումնասիրության ժամանակ հայտարարել է, որ սեռական կապի մեջ է իր որևէ ազգականի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930