Լրահոս
Օրվա լրահոսը

iPhone 8-ը շուկայում կհայտնվի մեկ ամիս ուշացումով. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 09,2017 14:55

«Ամերիկայի ձայն». Wall Street Journal-ը անդրադարձել է Apple ընկերության նորագույն սմարթֆոնի՝ iPhone 8-ի տեխնիկական խնդիրներին, որի պատճառով սմարթֆոնի զանգվածային արտադրությունը հետաձգվելու է մեկ ամսով:

Տեխնիկական թերությունների պատճառով Apple ընկերությունը մեկ ամսով հետաձգել է իր բրենդային սմարթֆոնի երկար սպասված նորագույն մոդելի զանգվածային արտադրությունը:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան, Apple ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է գրանցել iPhone 8-ի տեխնիկական թերությունների մասին Wall Street Journal- ի հրապարակած հոդվածից հետո:

Թեև Apple-ի նորագույն սմարթֆոնի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 12-ին, iphone-ի 10-րդ տարեդարձի առթիվ, Wall Street Journal-ի հոդվածը, անդրադառնալով iPhone 8-ի առաքման հետ կապված ուշացումներին և տեխնիկական խնդիրներին, մեծ հիասթափություն է առաջացրել բազմաթիվ գնորդների և երկրպագուների մոտ:

Վերլուծաբանները գտնում են, որ այս աղմուկը չի կարող ազդել iPhone 8-ի վաճառքի վրա՝ մատնանշելով, որ տեխնիկական թերությունների մասին լուրերի հրապարակումը նախքան հանրահայտ սմարթֆոնի նոր մոդելի զանգվածային արտադրության մեկնարկը, ինչպես և անցյալում, սովորական երևույթ է:

Ըստ կանխատեսումների՝ Apple-ի նորագույն սմարթֆոնի ամենակարևոր առանձնահատկությունը OLED տեխնոլոգիայով պատրաստված touch screen tech էկրանն է, ինչպես նաև՝ անլար լիցքավորելու հնարավորությունն ու շուկայական գինը:

Վահե Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930