Գյումրու ավագանու այսօրվա նիստն անցավ բավական հետաքրքիր, թեժ քննարկումներով, ելույթներով, քաղաքական հայտարարություններով։
Այսօր «Բալասանյան դաշինքից» բացի` մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյուս երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի» ու ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները։ Եկել էր նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, որը նույնպես ելույթ ունեցավ։




ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանի կարծիքով` սա այնքան էլ մեծ գումար չէ, քանի որ մայրաքաղաքի տոնակատարության համար ահռելի միջոցներ են ծախսվում։ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները, սակայն, պահանջեցին մանրամասն ներկայացնել, թե ով ինչ ծառայություններ է մատուցելու, ում ինչ գումար են տալու քաղաքային բյուջեից ծառայությունների դիմաց, նրանք պահանջեցին այս ամենը ներկայացնել փաստաթղթերի մակարդակով։ «Մեր ժողովուրդը մտավախություն չպետք է ունենա, որ հնարավոր են ինչ-որ ատկատներ, ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր կամ միգուցե մեքենա-սարքավորումները, որ վարձակալում եք, արդյո՞ք դրանք համայնքապետարանի ազգականի՞ են պատկանում, թե՞ չէ։ Բոլոր մանրամասները պետք են, թե՛ կազմակերպությունների անունները, թե՛ ծառայությունները, թե՛ ինչ ծառայություններն են մատուցվում»,-ասացին ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները:
Լենա Ջիլավյանն ի պատասխան ասաց, թե ժողովուրդը վաղուց պետք է համոզված լիներ, որ ատկատներ չկան այս քաղաքում։ Հարցադրումը վերաբերում էր նաև նրան, թե չլինի՞ այն ընկերությունները, որոնց հետ պայմանագիր են կնքում, քաղաքային իշխանավորների բարեկամ-խնամին լինեն։ Այս հարցին պատասխանեց Սամվել Բալասանյանը՝ նշելով․«Հիմա ասենք իմ խնամին երգիչ է, չերգի՞, չնայած էդպիսի խնամի չունեմ»։ Լենա Ջիլավյանը, միջամտելով այս հարցին, պատասխանեց՝ Գյումրին այնքան փոքր քաղաք է, որ հնարավոր է ծանոթ-բարեկամ-խնամի լինեն։
Գյումրու քաղաքապետը դիմեց ավագանու անդամներից մեկին՝ ասելով․ «Ասենք քո խնամին երգիչ է, ի՞նչ վատ կլինի գա, 1-2 անգամ երգի, ուրախացնի մեզ, փողն էլ հո կտանք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































