Լրահոս
Օրվա լրահոսը

«Յա, մեկ ալկաշ հանեցին, մեկ ՝ եսիմ ինչ: Տիկին Փոստանջյանը թելադրում է ձեզ՝ ինչ անել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 18:30

Այսօր Երեւանի ավագանու նիստին ընթացավ բավականին բուռն, պարբերաբար միջադեպեր ու կոռեկտություն դրսևորելու կոչ էին հնչեցվում մեկ «Ելք»-ից, մեկ՝ «Երկիր Ծիրանիից», մեկ էլ՝ ՀՀԿ-ից:

Նիստին հերթական նախագծի ներկայացման ժամանակ «Երկիր Ծիրանիից» Մարինա Խաչատրյանի առարկություն-ելույթը հարուցեց ավագանու անդամների, այդ թվում նաեւ «Ելքի» անդամների ծիծաղը:

Նախագիծը վերաբերում էր հողամասի նպատակային նշանակությունը, կատեգորիան՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի եւ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելուն: Այս խնդրով քաղաքապետարանին էր դիմել ՀԷՑ-ը: Հարցի վերաբերյալ Մարինա Խաչատրյանն առարկություն ներկայացրեց, նշելով՝ Հայաստանից մեծ արտագաղթի դեպքում ինչպես է լինում, որ նոր ենթակայան են կառուցում: Խաչատրյանի կարծիքով ավագանին հողի կատեգորիան փոխում է ի շահ որեւէ նորակառույց դղյակի:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

«Երկիր Ծիրանիի» անդամի այս ելույթի դեմ հանդես եկավ «Ելքից» Դավիթ Խաժակյանը, նշելով՝ որ «Երկիր ծիրանին» նախագծին տեղյակ չէ, եւ հորդորեց նախապես ծանոթանալ տարածքներին եւ նախագծերին.«Դուք չեք պատկերացնում ինչի մասին է խոսքը, դուք չեք պատկերացնում ինչ է ենթակայանը»:

Մինչ այս Մարինա Խաչատրյանին կարգի հրավիրելու քաղաքապետի կոչից հետո Խաչատրյանը հիշեցրեց քաղաքապետարանի կոնյակների գնումները եւ ասաց, որ գուցե հենց այդ կոնյակների ազդեցության տակ են ավագանու անդամները:

Մանրամասները՝ տեսանյութում

«Երկիր ծիրանիի» «ակտիվությունն» ակնհայտորեն դուր չէր գալիս «Ելքի» անդամներին. Օրինակ «Ելքից» Անի Խաչատրյանը դիմեց Մարինա Խաչատրյանին՝ նշելով՝ «Յա, մեկ ալկաշ հանեցին, մեկ՝ եսիմ ինչ: Չափեր գոյություն ունեն, մի խանգարեք: Տիկին Փոստանջյանը թելադրում է ձեզ՝ ինչ անել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930