Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբեր 15,2017 17:03

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության պատվիրակությանը, որի կազմում էին միության ատենապետ Բաբկեն Ասատուրյանը տիկնոջ՝ Վիոլետի հետ և մշակութային հանձնախմբի պատասխանատու Շանթ Հովասափյանը տիկնոջ՝ Աիդայի հետ: Հյուրերը նախարարին նվիրեցին միության 25 ամյակին նվիրված հոբելյանական գրքույկը, որտեղ տպագրված է նաև Սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը:

Նախարարը հետաքրքրվեց միության նորություններով և հաջողություններով, ծանոթացավ խնդիրներին: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

Բաբկեն Ասատուրյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ներկայացրեց  միության ձեռքբերումներն ու ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Նա նշեց, որ Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միությունը հիմնադրվել է 1991թ.-ին: Ներկայումս միությունն ունի ավելի քան 440 անդամ, որոնք մեծամասամբ իրաքահայեր են: Միության շրջանակներում գործում են գրական, տիկնանց, երիտասարդական խորհրդակցական, երիտասարդ ընտանեկան, ընկերային, հարաբերական, շինարարական հանձնախմբերւ և «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, որն ամեն տարի ելույթներով է հանդես գալիս Գլենդել քաղաքում: 2014թ.-ին երգչախումբը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնին և արժանացել է նախարարության Ոսկե մեդալի: Միությունն ունի նաև «Լրատու» պարբերաթերթ, որը հրատարակվում է տարին երկու անգամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930