Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ 2018-ին վարչապետի թեկնածուի մասին. «Իմ կարծիքն է, դա կուսակցությանը չէ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 22,2017 12:31

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

– Պարո՛ն Սահակյան, մեկ ներքաղաքական հարցի կցանկանայի անդրադառնալ։ Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Ձեր այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը պետք է հավերժ լինի եւ նրան տեսնում եք վարչապետ, նշեց, թե չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքները մեկնաբանել։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս մոտեցմանը։

– Իմ կարծիքն անձնական կարծիք է, եւ ճիշտ էլ բնութագրել է, որովհետեւ իմ կարծիքն է, դա կուսակցությանը չէ։ Կուսակցությունը, երբ քննարկի, իր կարծիքը կարտահայտի եւ, բնականաբար, կտարածի։ Դա իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռեւս։ Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որեւէ բան չեմ տեսնում։ Մենք Կարեն Կարապետյանի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ ենք, շատ հարգալից, եւ, բնականաբար, այն պրոցեսները, որ այսօր կառավարությունը կատարում է, մեր կողմից շատ ողջունելի է։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930