Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոններ, ծանրորդները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով

Սեպտեմբեր 22,2017 15:14

Անկախության տոնի առթիվ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Թովմասյանը արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևների

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2017 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար հունա-հռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ 2017 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930