Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատը 2018-ին ևս ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին

Սեպտեմբեր 30,2017 10:25

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար)հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար:

«Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»: Հանձնաժողովը կոչ է անում խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ վերջին ու աննախադեպ հարձակումները, ընդգծում է շփման գծում հրադադարի հստակ վերահսկման համակարգի ներդրման կարևորությունը:

Ավելի վաղ այս տարի Սենատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացված Համագումարի վկայությամբ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ է արել Արցախին խոշոր ֆինանսավորում տրամադրել՝ օգնելու վերջինիս ժողովրդի ընթացիկ մարդասիրական և զարգացման կարիքները հոգալ:

Հանձնաժողովը նաև ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի (դեմոկրատ, Մերիլենդ) առաջարկած օրենքի լրացումը, որն արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի Նախագահական անվտանգության վարչությանը` հաշվի առնելով ս.թ. մայիսի 17-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Թուրքիայի անվտանգության անձնախմբի կողմից խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակումը: Վերջերս 19 անձի, այդ թվում՝ 15 թուրք անվտանգության աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև այս հարձակման հետ կապված:

Օրինագիծը նաև պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ վերահաստատելով ընդունված վեց բացառություններն Ադրբեջանին մարդասիրական ու այլ օգնության տրամադրման համար: Համագումարը շարունակում է կոչ անել 907-րդ բանաձևի լիակատար կիրարկումը` հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ գործողությունները:

«Ամերիկայի հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Սենատի Հատկացումների հանձնաժողովի երկկուսակցական աշխատանքի համար և հատկապես բարձր է գնահատում սենատոր Վան Հոլլենի ջանքերն՝ օգնելու Արցախի շարունակական ֆինանսավորման ապահովմանը: Հայաստանի և Արցախի վերաբերյալ հույժ կարևոր առաջնահերթություններում ԱՄՆ ներգրավվածության հարցում նրա առաջնորդությունը կենսական նշանակություն ունի, և լիահույս ենք շարունակել մեր հետագա աշխատանքն այս օրհասական ժամանակաշրջանում», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

«Ավելին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցման ծրագրի (OCCRP) ներկայացրած վերջին զարգացումներին հետևելով, որ լույս են սփռել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից փողերի լվացման վրա, և հայտնի են «Ադրբեջանական լվացքատուն»անվանմամբ, ականատես ենք լինում տարիներով իրականացվող խավիարային դիվանագիտության բացահայտման և մերժման», – ավելացրել են Համագումարի համանախագահները:

Ղեկավարի լրացման փաթեթի շրջանակներում սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս) վիզայի սահմանափակումների մասին օրինագծի դրույթ էր ներառել այն ադրբեջանական պաշտոնյաների համար, «որոնց մասին Պետքարտուղարը հավաստի տեղեկություններ ունի, որ ներգրավված են «Turan»-ի՝ Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցի տնօրեն Մեհման Ալիևի անօրինական ազատազրկման գործում»: Նմանապես սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական, Օքլահոմա) և Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) վիզայի մերժման մասին դրույթ են ներառել այն թուրք պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանքի երկարացման գործում:

Օրինագիծը նաև խրախուսում է կրոնական ազատությունը և հալածյալ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, մասնավորապես Մերձավոր Արևելքում: 25 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրերը նաև ներառում են 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ վայրագությունների կանխարգելման ծրագրերի համար:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930