Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան պաշտպանել է Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հոկտեմբեր 04,2017 20:54

Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ  Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին ՏԱՍՍին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։

«Ընտրությունները տեղի կունենան երկուշաբթի, ամենայն հավանականությամբ կլինի մի քանի փուլ։ Մեզ համար առաջնահերթ է մնում Ադրբեջանը, իսկ հետո կողմնորոշվենք ըստ իրավիճակի »,- ասել է նա։

Գատիլովը նաև նշել է, որ իրենք այդ հարցում կանխակալ չեն։ «Մենք գրեթե բոլորի հետ հանդիպել ենք։ Նրանք բոլորն էլ եղել են Մոսկվայում»,- ասել է նա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, որը պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, կհեռանա այս տարի։ Հիշեցնենք, որ նրա անունը շոշափվում էր «Ադրբեջանական լվացքատան» սկանդալում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են Ադրբեջանի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Կատարի, Չինաստանի, Վիետնամի, Ֆրանսիայի  ներկայացուցիչները։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031