Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Նիկոլայ Զեմցովին

Հոկտեմբեր 05,2017 23:45

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին:

Զրույցի ընթացքում Նիկոլայ Զեմցովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել հասարակական շարժման գործունեության շրջանակներն ու առաջիկա ծրագրերը:

Ընդգծելով հայ ժողովրդի մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում, ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարևորել է ավագ սերնդի սխրանքը վառ պահելու, սերունդների միջև կապն ամրապնդելու և երիտասարդության շրջանում հայրենասիրական արժեքներ սերմանելու գործում «Անմահ գնդի» գաղափարի ներքո իրականացվող միջոցառումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության և համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031