Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Բացարձակապես չի բացահայտվի այնպիսի բան, որը կարող է ինձ վնասել». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 10,2017 11:34 Share

ՀՀԿ–ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը հանգիստ է վերաբերվում Էթիկայի հանձնաժողովում իրեն առնչվող էթիկայի խախտմամբ հարցը քննարկելու հեռանկարին։ Համենայնդեպս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե անհանգստանալու որեւէ պատճառ չունի։

– Պարոն Գեղամյան, ինչպե՞ս եք վերաբերվում «Ելք» խմբակցության նախաձեռնությանը։

– Շատ նորմալ, թող ստեղծեն։

– Իրենք բարձրացնելու են նույնիսկ Ձեզ մանդատից զրկելու հարցը։

– Իսկականից հաջողություն եմ ցանկանում իրենց այդ սխրալի գործում։ Ես դեմ չեմ, որովհետեւ կբացահայտվի դիմացի կողմի ով լինելը, իրական ինչ լինելը։

– Բայց ականատեսներ կան, որոնք կարող են պատմել տեղի ունեցածը, ինչը այնքան էլ Ձեր շահերից չի բխում։ Անհանգստանալու խնդիր չունե՞ք։

– Ավելի լավ, որ ականատեսներ կան, շատ ավելի լավ։ Բացարձակապես չի բացահայտվի այնպիսի բան, որը կարող է ինձ վնասել։ Արդարությունը հաղթանակել է այդ օրը։ Իսկականն է, թող անպայման այդ քայլին դիմեն իրենք, բայց արդյունքների համար հետո թող մեղավոր միայն ու միայն իրեն համարի։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել