Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ռուսական Սու-24 է կործանվել, անձնակազմը զոհվել է

Հոկտեմբեր 10,2017 12:30 Share

Սիրիայում վթարի է ենթարկվել ռուսական ռմբակոծիչ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ Սու-24 ռմբակոծիչը կործանվել է Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանում. թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և կործանվել: Օդանավի անձնակազմը զոհվել է:

Ըստ նախնական տեղեկության՝ օդանավի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031