Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, կոռուպցիան իր նոր դրսևորումներով արտահանվում է դեպի Եվրոպա և այլ երկրներ. Միքայել Մելքումյան

Հոկտեմբեր 10,2017 14:08 Share

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Միանշանակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեությունը և աջակցությունը տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում խիստ կարևոր է: Հատկապես փորձագիտական մակարդակով ներկայացվող բարձրամակարդակ մասնագետները լրջագույն աջակցություն են ցուցաբերում տարբեր երկրներում:

Սակայն, որպեսզի այդ աջակցությունը լինի առավել արդյունավետ և նպատակային, անհրաժեշտ է, որ նաև տվյալ տարածաշրջանում լինի կայունություն և ժողովրդավարություն: Դա, ինչ խոսք, չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որտեղ պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, և նաև կոռուպցիան իր նոր դրսևորումներով արտահանվում է դեպի Եվրոպա և այլ երկրներ: Այսպիով՝ նա արտահանում է յուրօրինակ մի ծառայություն, որը խաթարում է տարբեր միջազգային կառույցներում նորմալ կյանքը, որոշումներ ընդունելու ինստիտուտները փոշիանում են, կորում է վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ: Ուստի շատ հստակ ասում եմ, քանի որ փաստերը բազմաթիվ են և տարբեր, նաև հայտնի հեղինակավոր լրատվամիջոցներում, որտեղ նույնիսկ կոնկրետ կաշառքի չափն է նշված, թե որքա՞ն, ու՞մ, ուստի ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ այդ երկրի և նրա այստեղ գտնվող պատվիրակության նկատմամբ:

Կարծում եմ, մենք պետք է գնանք իրական սկզբունքայնության ճանապարհով, եթե ոչ, ապա դրա հետևանքները անդառնալի են: Թողնենք դիվանագիտական նրբերանգները, պետք է խոսել պարզ, մարդկային լեզվով:

Պարզ է, չէ՞, որ նավթի գինը իջավ և Ադրբեջանի տնտեսությունը և հանրային կյանքը հայտնվել են ծանր, նաև կաթվածահար վիճակում: Ջանքերը՝ իրավիճակը փոխելու համար որևէ արդյունք չեն տալիս և չեն տալու: Տնտեսական և ֆինանսական օժանդակությունը պետք է լինի միջազգային խաղի կանոններին համապատասխան, մարդու տարրական իրավունքներին համարժեք, ժողովրդավարական նորմերը պահպանող երկրներում:

Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ նույնիսկ հարևան երկրից լրագրող են առևանգում և ներմուծում սեփական երկիր՝ բռնությունների ենթարկելու համար: Եվ երկրի վարկանիշը միջազգային տարբեր ատյաններում պահելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում՝ տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար: Չի կարող պատահել, որ միջազգային հեղինակավոր այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Գարդիանը և այլն, այդքան ապատեղեկատվություն տարածեն: Ինչպես ասում են՝ ծուխը առանց կրակի չի լինում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031