Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ` ԵԽԽՎ-ում պաշտոնապես հայտարարվեցին ԵԽԽՎ նախագահի ընտրության երրորդ փուլի արդյունքները: Նախագահ ընտրվեց Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսը:
Ձայների հարաբերակցությունն այսպիսին է. Ստելլա Կիրիակիդես (Կիպրոս, ԵԺԿ)`132 «կողմ » և Էմանուելիս Զինգերիս (Լիտվա, ԵԺԿ)` 84 «կողմ»:
Մինչ քվեարկության արդյունքների հրապարակումը նիստը նախագահող ԵԽԽՎ ամենատարեց փոխնախագահ Ռոջեր Գեյլը հայտարարեց. «Այն, որ ԵԺԿ խմբից ունեցանք երկու թեկնածու, սա վկայում է այն մասին, որ ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական համատեքստում: Այս ընտրությունը ես համարում եմ ժողովրդավարության փայլուն հաղթանակ»:
ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ստելլա Կիրիակիդեսն էլ նախ շնորհակալություն հայտնեց իրեն վստահության քվե տված պատվիրակներին, ԵԺԿ-ին ու իր ընտանիքի անդամներին: Այնուհետև խոստացավ այնպես անել, որ չհիասթափեցնի ու հայտնեց, որ ժողովրդավարական արժեքների համար ինքը կարող է ավելի արդյունավետ պայքարել միայն այն դեպքում, երբ ունենա քաղաքական խմբերի և ԵԽ գլխավոր քարտուղարի աջակցությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































