Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մի էջ՝ հայկական շախմատի պատմությունից

Հոկտեմբեր 30,2017 20:55

Այս տարվա սեպտեմբեր ամսին հայ շախմատասերների ուշադրությունը սևեռված էր Թբիլիսիում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ փայլուն հանդես էր գալիս մեր շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ թղթակիցներին ու շախմատի մասնագետներին հետաքրքրում էր՝ ո՞րն է հայկական շախմատի ֆենոմենը: Շատ էր հիշատակվում նաև թբիլիսածնունդ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը:

Այդ օրերին Թբիլիսիում, որտեղ աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավարի տեղակալն էի, ձեռքս ընկավ մի հետաքրքիր նյութ` կապված հայ ազգաբնակչության շախմատի զարգացման հետ:

Թիֆլիսում հրատարակվող և Հովհաննես Մարտիրոսյանի տպարանում տպագրվող «Աղբիւր» հայերեն լեզվով ամսագիրը 1883 թվականի հունվար ամսի 1-ին համարում երեխաներին եւ նրանց դաստիարակներին հասցեագրված հատուկ նյութ (գլուխկոտրուկ) էր զետեղել՝ շախմատ խաղին ծանոթացնելու և այդ խաղը հայ ազգաբնակչության շրջանում պրոպագանդելու նպատակով:

Նյութում բերված են շախմատի խաղի կանոններին ծանոթացնող ընդհանուր տեղեկություններ, ինչպես նաև մի խնդիր, որի լուծումը հիմա էլ կարող է հետաքրքրել շախմատի սիրահարներին:

Ստորև բերված շախմատային տախտակի յուրաքանչյուր դաշտի վրա մեկ կամ երկու վանկ է նշված մի բանաստեղծությունից: Շախմատային ձիու քայլերով՝ սկսած a1 դաշտից (“Ատի՛ր” բառից), փորձեք անցնել բոլոր 64 դաշտերով և կարդալ այդ բանաստեղծությունը: Բանաստեղծության բովանդակությունը բերված է բնօրինակի քերականությամբ:

կանէ փթաքցած րով րայ րէ՛ք բել թիւն, քեզ
կե շե մեզ, որ Արհա տու տար վայ խար
քան Բաւա վե գար ձեր Կո խա Մի՛
մեր Ճան լի տգի մար րե դախ թիւն
ձեր ւար ե՞րբ պիտ խօս տու հեցինք նու
դուք, ով իմ ծնունդ տի ւար և թիւն թեան նա
խա Մինչ Խա քերով: կո բռ Տգի մարդ
Ատի՛ր, Կորէ՛ք ազգ ներով. Պի կու նայ բարի՛ք:

Խնդրի լուծումը:

1.​ a1-b3-c1-a2-b4-d5-e7-g8

2.​ h6-f7-h8-g6-f8-h7-g5-e4-d2

3.​ b1-a3-c2-e3-g2-f4-h5

4.​ f6-e8-d6-b7-c5-a4-c3-d1

5.​ b2-c4-a5-c6-d8-e6-g7-f5-h4-f3

6.​ e1-d3-f2-h3-g1-e2-d4-b5-a7-c8

7.​ b6-a8-c7-a6-b8

8.​ d7-e5-g4-h2-f1-g3-h1

Բանաստեղծության տեքստը

Ատի՛ր, ով իմ ազգ, խաւար տգիտութւան,

Մի՛ տար քեզ խաբել խարդախ խօսքերով:

Կորէ՛ք դուք Խաւար և Տգիտութիւն,

Կորէ՛ք գարշելի ձեր ծնունդներով.

Մինչ երբ մեր վերայ ձեր վայրենութիւն

Պիտի բռնանայ կոպիտ ճանկերով:

Բաւական է մեզ, որքան փթացած

Արհամարհեցինք մարդկութեան բարի՛ք…

Աշոտ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ

միջազգային կարգի մրցավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031