Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից

Նոյեմբեր 08,2017 16:24

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Հանձնաժողովի նախագահը ներկաներին ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը: Իր խոսքում նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, մասնավորապես անդրադարձել է մրցույթն անաչառության և թափանցիկության պայմաններում կայացնելու հրամայականին:

Տարվա լավագույն մարզիկների ընտրությունը բաղկացած է լինելու 2 բաղադրիչից՝ sms քվեարկության արդյունքներից և մարզական լրագրողների քվեարկությունից: Այդ նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների հետ, համագործակցության փորձ ունեցող մասնագիտացված կազմակերպությունների հետ, միաժամանակ նախարարությունն իրականացնելու է մրցույթին մասնակցել ցանկացող մարզական լրագրողների հավատարմագրում:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակներում այլ անվանակարգերի սահմանման հնարավորությունը, ինչը նախատեսված է մրցույթի կանոնակարգով:

Հանձնաժողովի նախագահ Ա. Քարամյանը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կկազմակերպվի 2017 թվականի 10 լավագույն մարզիկների մեծարման հանդիսությունը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930