Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք սրտի մենք գործ ունենք ոչ ադեկվատ երկրի հետ, որտեղ որոշումները կայացնում է բռնապետական ռեժիմը. Լեռնիկ Հովհաննիսյան

Նոյեմբեր 24,2017 21:08

Ադրբեջանը  որևէ դիվանագիտական կամ միջազգային հարաբերություններում ընդունված տարբերակով չի առաջնորդվում և նրա քայլերը միշտ անկանխատեսելի են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրման արդյունքում Ադրբեջանի հնարավոր պահվածքի դրսևորմանը:  ‹‹Ցավոք սրտի մենք գործ ունենք ոչ ադեկվատ երկրի հետ, որտեղ որոշումներ է կայացնում բռնապետական ռեժիմը: Բայց, համենայն դեպս, չեմ կարծում  ինչ-որ մեծ փոփոխություններ և դրսևորումներ նկատվեն Ադրբեջանի կողմից››:

Անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին` Լեռնիկ Հովհաննիսյանը նկատում է, որ շատ ժամանակ Ռուսաստանը փորձում է ԵԱՏՄ-ն օգտագործել որպես շանտաժի միջոց. «Ռուսաստանը, կարծում եմ շատ կցանկանա, որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ կազմում: Դա իր ազդեցության ոլորտում պահելու լրացուցիչ լծակ կհանդիսանա: Սակայն Ադրբեջանի նավթագազային ոլորտի ծրագրերը կապված են ոչ այնքան Ռուսաստանի հետ, ինչքան  արևմուտքի և հիմնական գործընկերները հենց արևմուտքում են»:

Խոսելով վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանի ղարաբաղյան հակամարտության հարցում ներգրավվելու փորձերի վերաբերյալ` ԱԺ պատգամավորը նշեց. «Էրդողանը ում հետ կարողացել է փչացրել է իր հարաբերությունները, թե ԱՄՆ-ի և առավել ևս ԵՄ-ի հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակի վայրիվերումներով են. մեկ մերձեցում է նկատվում, մեկ սառեցում:  Ռուսաստանն էլ շահագրգռված չէ տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը մեծացմամբ և առավել ևս, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ այդքան մեծ հակասություններ չունի»:

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի`  Ռուսաստանը  ցույց է տալիս ակտիվությունը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող կողմ և տարածաշրջանում բավականին լուրջ արտաքին շահախնդրություններ ունեցող երկիր և դրանով էլ նաև պայմանավորված էր նախօրեին ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը տարածաշրջան:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930