Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ու ռուս ժողովուրդների մշակութային դարավոր կապի լավագույն վկաներից մեկը Լազարյան տոհմի կենսագրությունն է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 23:40

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը Եվրասիական տարածաշրջանի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ լրագրողներին դիմավորեց արքայական վեհությամբ և իրեն հատուկ ջերմությամբ:

«Մշակույթների երկխոսություն» մեդիաֆորումին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 350 լրագրող, ում առջև երեք օր շարունակ լայնորեն իր դռներն էր բացել Պետական Էրմիտաժը, որտեղ գտնվող հրաշակերտ թատրոնի պատերի ներսում լրագրողներին անկեղծ շփման և փորձի փոխանակման  հնարավորություն  ընձեռնվեց:

Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին ողջունելով մասնակիցներին հույս հայտնեց, որ երիտասարդ լրագրողները  հանդես կգան, որպես օղակ մշակութային կամուրջներ կառուցելու գործում, իսկ Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գովրունովը հավաստիացրեց, որ իրենց քաղաքի դռները միշտ բաց են հյուրերի առջև:

Մեդաֆորումի շրջանակներում անցկացվեց նաև վավերագրական ֆիլմերի փառատոն, որի ընթացքում ցուցադրվեց տասներեք ֆիլմ Եվրասիական տարբեր երկրներից:  Հայաստանից փառատոնում  ներկայացված ֆիլմը Լազարյանների լեգենդար տոհմի մասին էր, որի հեղինակ և ռեժիսոր Նաիրա Բաղդասարյանը մասնակիցներին  պատմելով Հայկական Հետքը Ռուսաստանում դոկումենտալ նախագծի մասին ընդգծեց, որ ժամանակակից ինֆորմացիոն հոսքերի առատության պայմաններում պատմական փաստերի հաճախակի վերհիշումը անհրաժեշտություն է և հայ ու ռուս ժողովուրդների մշակութային դարավոր կապի լավագույն վկաներից մեկը Լազարյան տոհմի կենսագրությունն է:

Ֆորումի հարթակում քննարկվող թեմաների շրջանակը լայն էր. ֆեյսբուքին հակակշիռ նոր սոցիալական հարթակ ստեղծելու գաղափար, լրագրությունը քարոզչությունից տարանջատելուն ուղղված առաջարկներ, մշակութային տուրիզմ, որի համատեքստում Երևանը ներկայացվեց, որպես աշխարհի անհրապուրիչ և անվտանգ տուրիստական կենտրոններից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031