Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու, պառկացնելու. Ռուբեն Գեւորգյանը՝ ծառահատումների մասին. araratnews.am

Դեկտեմբեր 08,2017 16:31

Լրատվամիջոցներն օրեր առաջ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանում համատարած ծառահատումների խնդրին: Փաստի առիթով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ստեղծվել պարզել՝ նշված ծառերը հատվել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ՝ Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Դավիթաշեն, Մենատուն հասցեում հաշվառված Արմենուհի Գևորգյանի ցուցումով:

Araratnews.am-ը կապ հաստատեց նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու: «Դա իմ սեփական տարածքն է: Ծառերն էլ չորացած են եղել ու փտած: Եթե անգամ փտած ծառ էլ չլինեն, իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու էլ, պառկացնելու: Իմ սեփական տարածքն ու այգին է»,- ասաց նախկին պատգամավորը, ապա հիշեցրեց՝ Դավիթաշենում առաջին թաղապետ եղած ժամանակ 55 հազար ծառ է տնկել:

Ռուբեն Գեւորգյանի խոսքով՝ հատված ծառերի տեղում «Ռիբոկ» մարզական ակումբի շարունակությունն է լինելու. «Ոնց որ «Ռիբոկը» սարքեցինք, դավիթաշենցիք ընկան արքայության մեջ, հիմա ավելի լավ բան ենք կառուցելու, որ վաբշե ընկնեն արքայության մեջ: Վատ բա՞ն ենք անում»:

Նախկին պատգամավորը հերքեց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել. «Ոստիկանությունը նյութեր չի նախապատրաստել, եկան տեսան, որ դա 20 տարվա սեփական տարածք է, շինթույլտվություն էլ կա, հեռացան: Ոչ մի գործ էլ չի հարուցվել»:

Սոնա Դավթյան

Նյութի մանրամասները կարդացեք araratnews.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Դու չես տնկել թաղապետարաննա տնկել։ Դու որպես թաղապետ ու քո աշկատիկիցնեևը ընդամենը ձեր պարտականությունն եք կատարել որի համար վարձատրվել եք մեր այսինքն հարկատուների կողմից։
    Նաև ինքդ քեզ ես վարձատրել կոպեկներով սեփականաշնորհելով համայնքի ուղիղ կենտրոնում գտնվող հանրային այգին ու այլ հողամասեր համայնքի տարածքում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031