Լրահոս
Օրվա լրահոսը

Նավալնիի կողմնակիցները նրան առաջադրեցին որպես նախագահի թեկնածու. «Ազատություն»

Դեկտեմբեր 24,2017 18:45

«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում այսօր ընթանում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների հավաքները: Դրանց ընթացքում ընդդիմադիր գործչի աջակիցները Նավալնիին առաջադրում են նախագահի պաշտոնում:

Առաջինը նրա առաջադրման օգտին քվեարկել են Վլադիվոստոկում կազմակերպված հավաքի մասնակիցները:

Մի քանի ժամ առաջ ավարտվել է Նավալնիի կողմնակցիների հավաքը Մոսկվայում, որի ավելի քան 700 մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել ընդդիմադիր գործչի առաջադրմանը 2018-ի մարտին կայանալիք ընտրություններում:

Հավաքի ավարտին կազմակերպված ասուլիսի ընթացքում Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտի միակ իրական թեկնածուն ինքն է: «Մյուս ընդդիմադիր թեկնածուներն, այդ թվում՝ Գրիգորի Յավլինսկին և Քսենիա Սոբչակը, չեն կարող առաջադրման համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունները հավաքել», – հայտարարել է Նավալնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031