Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն. երթուղիներ

Դեկտեմբեր 30,2017 14:36

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին`

Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) – Մալաթիա (շուկա) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 2-րդ`

Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) – Ավանի թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» – Երևանի քաղաքապետարան – «Կիլիկիա» ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 3-րդ`

Էրեբունի փողոց (շուկա) – Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) – «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) – «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Էրեբունի փողոց:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Վերը նշված յուրաքանչյուր կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031