Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին. «Ազատություն»

Դեկտեմբեր 30,2017 21:21

«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում Պուտինն ընդգծել է, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, որոնք նա նշանակալից է որակել:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել երկու պետությունների միջև դաշնակցային կապերի հետագա զարգացումը, գործընկերային համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի բարօրություն երկու երկրների քաղաքացիների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031