Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախր թարսի պես դեմս կին չլիներ նստած, ես ձեզ կոռեկտության սահմաններ ցույց կտայի». Պավել Մանուկյանը՝ դատավորին (Տեսանյութ)

Փետրվար 02,2018 12:14 Share

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին պետք է հարցաքննվի «Սասնա ծռերի» գործում ներգրաված Պավել Մանուկյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հարցրեց Պավել Մանուկյանին՝ ցանկանո՞ւմ է հարցաքննվել եւ պատասխանել դատարանի, դատավարական կողմերի հարցերին՝ հիշեցնելով, որ նա կարող է հրաժարվել:

Պավել Մանուկյանը պատասխանեց. «Ես Հայաստանում դատարան չեմ տեսնում, չի էլ լինելու, քանի գերագույն գլխավոր չարիքը իշխանության գլխին է: Կպատասխանեմ ոչ թե քո հարցին, այլ՝ իմ պաշտպանների: Եթե դուք ակնկալիք ունեք այս շինծու գործին՝ օդից նկարած, չգիտեմ…»: Նա ասաց, որ երկրի նախագահն է հրահանգել, դատավորին գցել կրակը: Դատավորը հորդորեց կոռեկտության սահմաններում լինել՝ Պավել Մանուկյանն արձագանքեց. «Ախր թարսի պես դեմս կին չլիներ նստած, ես ձեզ կոռեկտության սահմաններ ցույց կտայի: Ես գիտեմ, որ մեր դատական համակարգում չեն սիրում, երբ իրենց դիմում են իրենց արժանիքներով: Բնականաբար, հաշվի առնելով, որ դիմացս կին ա նստած, ես կփորձեմ, եթե, իհարկե, դուք չեք դրդի որոշ բաներ, իրեր իրենց անուններով կոչել»:

Պավել Մանուկյանն ասաց, որ սա գործ չի. «Դուք օդից ինչ-որ Բեն Լադեն եք փնտրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728