Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքը պաշտպանի Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Փետրվար 02,2018 12:46 Share

«Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ, կվերադառնա`հանդիպման օրն ու ժամը հստակ կլինի»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Հարցերը վերաբերում էին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ «Ծառուկյան» դաշինքի անդամների հանդիպմանը:

«Այն հարցերը, որոնք ուղղվելու են նախագահի թեկնածուին, լինելու են քաղաքական տրամաբանության մեջ: Նրա պատասխաններից է կախված մեր որոշումը: Վստահ եղեք, որ ցանկացած որոշում կշռադատված է լինելու եւ ի շահ ժողովրդի»,- ասաց պատգամավորը` չբացառելով, որ նաեւ Արմեն Սարգսյանին պաշտպանելու որոշում ընդունեն:

Սերգեյ Բագրատյանն Արմեն Սարգսյանին անձամբ չի ճանաչում, բայց անձերի մասին չի խոսում, անձերի հետ հույսեր չի կապում. «Դա քաղաքագիտական սխալ է, ինստիտուտները պիտի կայացնենք»: Նկատում է`ԵՄ-ի հետ համաձայնագրի հիմքը դա է. «Պիտի աշխատենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728