Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի

Փետրվար 02,2018 15:09 Share

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել և ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։

«Մոսկվայի Մայր տաճարն իմ տեսած բոլոր հայկական եկեղեցիների մեջ առանձնանում է իր ընդգծված հայկականությամբ և կոթողայնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը։

Զրույցի ընթացքում Թեմակալ առաջնորդը ներկայացրել է թեմի գործունեությունը հոգևոր, կրթական, սոցիալական ոլորտում։Սրբազան հայրը տեղեկացրել է, որ թեմը 2017 թվականին մեծ շուքով տոնեց հիմնադրման 300-ամյակը և այսօր էլ հավատարիմ ծառայելով Աստծուն՝ պահպանում են նախնյաց ժառանգությունը։ «Մեր բարեպաշտ զավակների հոգևոր կյանքի զորացման համար թեմի տարբեր համայնքներում գործում է 41 եկեղեցի, կառուցվում՝ 14-ը, նորոգվում են հնամենի աղոթատները, տեղադրվում են խաչքարեր»,-ասել Եզրաս սրբազանը։

Արմեն Սարգսյանը բարձր գնահատելով թեմի գործունեությունը՝ նշել է, որ  հատկապես հայրենիքից  դուրս Հայ Եկեղեցին  պատմական մեծ դերակատարություն ունի հայի ինքնության  պահպանման գործում։ Դեսպանը խոսել է նաև  հայ ժողովրդի  հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման գործում Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։

Հանդիպմանը ներկա են եղել  Մոսկվայում ծառայող հոգեւորականներ,  Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Ալեքսանդր Ալավերդյանը, բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմայիս Քամալովը, տեխնիկական գիտությունների  դոկտոր, ակադեմիկոս Գերոգի Սերոբյանը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728