Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխողների համար սրահներն առանձնացնելու դեպքում էլ օդն աղտոտվելու է (Տեսանյութ)

Փետրվար 03,2018 16:41

Ծխախոտի դեմ պայքարի եւ հանրային վայրերում ծխելու արգելքի մասին օրենսդրական նախաձեռնության շուրջ քննարկումները չեն դադարում:

Արդյոք պե՞տք է ծխելու համար ժամանցի վայրերում առանձին սրահներ հատկացվեն, թե՞ ոչ: Այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության տնօրեն Մարիամ Մխիթարյանը ներկայացրեց հետազոտության տվյալներ, ըստ որի հանրային վայրերում, սրճարաններում եթե անգամ առանձնացված են լինում ծխողների եւ չծխողների սրահները, այնուամենայնիվ, օդի աղտոտվածությունն ու ծխի առկայությունն անխուսափելի է:

Մխիթարյանի խոսքերով՝ անցյալ տարի Երեւանում անցկացվել է օդի է որակի մոնիտորինգային ուսումնասիրություն՝ համեմատելով օդի աղտոտվածության մակարդակն այն  վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում էր, եւ այն վայրերում, որտեղ այն ամբողջովին արգելված էր. «Այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է ամենուրեք, գրանցվել է PM2.5 ծայրահեղ մակարդակ, այսինքն՝ԱՀԿ-ի սահմանած օդի որակի չափանիշների  վաթսուն անգամ ավելի բարձր:  Չծխողների համար սահմանված տարածքներում նույնպես գրանցվել է օդի աղտոտման բարձր մակարդակ, այսինքն՝ ԱՀԿ-ի սահմանած չափանիշներից 8.5 անգամ բարձր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արդյոք ծխելու դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել բարձր տուգանքներով. Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը գտնում է, որ բարձր տուգանքները արդար չեն, քանի որ մեր քաղաքացիների եկամուտները ցածր են: Հակոբյանը գտնում է, որ պետք է մարդկանց գիտակցությունը բարձրանա: Մինչդեռ բժիշկ Գրիգորի Բադալյանը գտնում է, որ գիտակցության վրա հույս դնել; թե ծխելը կթողնեն, անիմաստ է, լավագույն միջոցը ծխելու  արգելքն է հանրային վայրերում:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728