Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է դի

Մարտ 11,2018 17:05

Մարտի 11-ին` ժամը 10:38-ին, ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին:

ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ռ. Ն.-ի մորը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031