Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյան. «Մտադիր էիք ՌԴ դեսպանատնից մարդ կանչել եւ խոնարհել իրենց դրոշները»

Մարտ 16,2018 19:17

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին`Շահեն Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում ի հիշատակ «Հաց բերողի» կազմակերպված հանրահավաքում հիշեց, երբ Արթուր Սարգսյանը ազատվեց բանտից, ընկերների հետ նրան այցելել է հիվանդանոց: Հետո հիվանդանոցից դուրս 6-7 անգամ հանդիպել են, խոսել են, մտադիր էին անցած տարի այս օրը Ազատության հրապարակում հանրահավաք անել եւ Նախիջեւանն, Արցախն իրենց մեջ բաժանող ռուս-թուրքական պայմանագրի շուրջ պայքար ծավալել:

«Մտադիր էինք ապրիլի 2-ին՝ ընտրությունների օրը, ՌԴ դեսպանությունից էլ կանչել եւ իջեցնել իրենց դրոշները` ի հիշատակ ապրիլյան պատերազմի մեր զոհերի, որովհետեւ Ադրբեջանի՝ իրենց պետության վաճառած զենքի արդյունքում եղավ այդ պատերազմը, եւ մենք կորուստներ ունեցանք»,- մանրամասնեց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ «Հաց բերողը» դուրս եկավ ռեժիմի դեմ, որը վաճառել եւ վաճառքի է հանում իր հայրենիքը, սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է գնդակահարել սեփական ժողովրդին: Ասում է`դրա համար իրեն սպանեցին:

Շահենը Արթուրի ամենամեծ արժեքներից մեկն էլ պատասխանատվությունն է համարում: Ասում է`բոլորս ուզում էինք հաց հասցնել «Սասնա ծռերին», բայց ոչ մեկս պատասխանատվություն կամ քաջություն չունեցանք: Ու, իր կարծիքով, քանի դեռ յուրաքանչյուրն այդ պատասխանատվության զգացումը չունի, ապօրինի իշխանության դեմ պայքարը չի ստացվի. «Մինչեւ պատասխանատվություն չունենանք, արժանի չենք նորմալ իշխանության, արժանի չենք հայ կոչվելու, արժանի չենք Արթուր Սարգսյանին: Կեցցե Հայաստանի արժանապատիվ քաղաքացին»:

Այդ ընթացքում հավաքվածները վանկարկում էին`«Ազատ, անկախ, Հա-յաս-տան»:

Հիշեցնենք, երբ Արթուր Սարգսյանը բանտում էր, Շահենն իր ընկերների հետ Ազատության հրապարակում ակցիաներ էր կազմակերպում` ի պաշտպանություն նրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031