Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-քրդական բախումներ Դիարբեքիրում և Իգդիրում

Ապրիլ 04,2018 17:28 Share

ermenihaber.am. Թուրքիայի Դիարբեքիր և Իգդիր նահանգներում բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև։

Ապրիլի 3-ին Դիարբեքիրի Քուլփ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է գյուղի անվտանգության մեկ աշխատակից, վեց հոգի էլ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Քուրդ զինյալների հարձակումից հետո տարածքում թուրքական ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություն։

Ապրիլի 4-ին առավոտյան էլ քուրդ գրոհայինները Թուրքիայի Իգդիր նահանգում հարձակվել են թուրք-իրանյան սահմանին տեղակայված գումարտակներից մեկի վրա։ Դրա հետևանքով վիրավորվել է 2 թուրք զինվոր, որից 1-ի վիճակը ծանր է։

Հարձակումն իրականացնելուց հետո քուրդ զինյալները նահանջել են լեռներ։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։

Աղբյուր`    Türkiyegazetesi

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30